Բահրամ Ղասեմի. ԱՄՆ-ի գանձապահության քայլը քաղաքական, չկշռադատված ու անհիմն քայլ է
https://parstoday.ir/hy/news/iran-i72321-Բահրամ_Ղասեմի._ԱՄՆ_ի_գանձապահության_քայլը_քաղաքական_չկշռադատված_ու_անհիմն_քայլ_է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով իրանցի մի քանի քաղաքացիների դեմ շրջափակումներ կիրառելու ԱՄՆ-ի գանձապահության նախարարության քայլին, ասել է. «ԱՄՆ-ի վերջին քայլը կարելի է գնահատել Սպիտակ տանն իշխող պետական այրերի իրանաֆոբիայի և իրանատյացության քաղաքականությունների շրջանակներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 03:07 Asia/Tehran
  • Բահրամ Ղասեմի. ԱՄՆ-ի գանձապահության քայլը քաղաքական, չկշռադատված ու անհիմն քայլ է

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով իրանցի մի քանի քաղաքացիների դեմ շրջափակումներ կիրառելու ԱՄՆ-ի գանձապահության նախարարության քայլին, ասել է. «ԱՄՆ-ի վերջին քայլը կարելի է գնահատել Սպիտակ տանն իշխող պետական այրերի իրանաֆոբիայի և իրանատյացության քաղաքականությունների շրջանակներում»:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը սեպտեմբերի 14-ին, ԻԻՀ դեմ իր թշնամական քայլերի շրջանակում տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի և կիբեր հանցագործությունների հետ առնչվելու պատճառով շրջափակումների ցուցակում ներառեց 7 իրանցիների և երկու իրանական ընկերությունների անունները:

«ԱՄՆ-ն անցնող տարիների ընթացքում մշտապես Իրանի պետական կենտրոնների, կազմակերպությունների ու կառույցների դեմ կիբեր հարձակումների աղբյուր է եղել և կիբեր հարձակումների կապակցությամբ իրանցի քաղաքացիներին ուղղված անհիմն ու սխալ մեղադրանքը անհիմն հայտարարություն է համարվում, հակասում է տեղեկություններին ու վիրտուալ միջավայրին ազատ հասանելիության կապակցությամբ տարրական իրավունքին»,-հավելել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

Ղասեմին ընդգծել է. «Իրանի քաղաքացիների դեմ նոր շրջափակումները ԱՄՆ-ի տիրակալություններին ու թշնամական քաղաքականություններին ընդդիմացող Իրանի դեմ բռնություններ գործադրելու և Իրանի ժողովրդի դեմ սահմանափակություններ ստեղծելու մեկ այլ նմուշն է»: