Սալեհի. Իրանը ՀԳՀԾ-ի շրջագծից դուրս որևէ պարտավորություն չունի
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսչի հետ հանդիպումից հետո ասել է. «Մենք մեզ պարտավորված ենք զգում այն կետի հանդեպ, որը հստակեցված է վերահսկողության պայմանագրերում, լրացուցիչ արձանագրության մեջ և ՀԳՀԾ-ում և այդ շրջանակից դուրս որևէ պարտավորություն չենք ստանձնելու»:
Ալի Աքբար Սալեհին երկուշաբթի օրը Յուկիա Ամանոի հետ հանդիպումից հետո Վիեննայում Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, դրական գնահատելով Ամանոյի հետ հանդիպումը, նշել է. «Ամանոն գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին և մենք էլ մեր գոհունակությունը հայտնեցինք այն կապակցությամբ, որ գործակալությունն առ այսօր իր աշխատանքը կատարել է հեռու մնալով քաղաքական կողմնորոշումներից ու խաղերից»:
«Հանդիպման ժամանակ ներկայացվեցին գործակալության հետ առավել լավ համագործակցության համար Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագծերը և գործակալության գերատեսուչը հիշյալ նախագծերի իրագործման ուղղությամբ այդ կառույցի պատրաստակամությունը հայտնեց»,-հայտարարել է Սալեհին:
Նրա խոսքերով«Ամանոն հանդիպման ժամանակ զեկուցեց ՀԳՀԾ-ի հարցով ուրիշների հետ ունեցած հանդիպումների մասին»:
«Մենք ընդգծեցինք, որ ինչպես նշված է երկուշաբթի օրը Ամանայի կողմից ընթերցված գործակալության գերատեսչի երդման մեջ, գերատեսուչը պիտի աշխատի անկախ և անտեսի անտեղի միջամտությունները»,-հավելել է Սալեհին: