Վելայաթի.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է»
Միջազգային հարցերով Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականն ասել է.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է և չի ընդունվելու Իրանի կողմից »:
Երեքշաբթի օրը ԻԻՀ ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում, միջազգային հարցերով Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականը նշել է.«Արդեն մի անգամ այդ բանակցություններն անցկացվել են: Վեցյակի անդամ երկրների հետ երկարատև բանակցություններից հետո կողմերը հասան արդյունքի և համաձայնության վերաբերյալ որևէ մի կասկած ընդունելի չէ »:
«Քուրդստանի խնդրի նկատմամբ Իրանի դիրքորոշումը պարզ է և Թեհրանը աջակցում է Իրաքի տարբեր երկրների, այդ թվում` նաև Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը»,- հավելել է Վելայաթին:
Նա հավաստել է.«Եթե Քուրդստանը անջատվի Իրաքից, այս երևույթն ընդօրինակվելու է այլ երկրների կողմից, ինչը ամերիկացիներին ու սիոնիստներին հնարավորություն կտա տարածաշրջանում ներկայություն ունենալու և ապագայում այդ երկիրն էլ Սիրիայի նման ճգնաժամի մեջ ներքաշելու»: