Ռոհանի. ՀԳՀԾ-ից հեռանալու վնասը հարյուր տոկոսով կրելու է ԱՄՆ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i72501-Ռոհանի._ՀԳՀԾ_ից_հեռանալու_վնասը_հարյուր_տոկոսով_կրելու_է_ԱՄՆ_ն
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը կնշանակի թուլացնել միջազգային հանրությունը, դիվանագիտությունն ու բանակցությունն, ընդգծեկով. «ՀԳՀԾ-ից հեռանալու վնասը հարյուր տոկոսով կրելու է ԱՄՆ-ն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 03:07 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ-ից հեռանալու վնասը հարյուր տոկոսով կրելու է ԱՄՆ-ն

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը կնշանակի թուլացնել միջազգային հանրությունը, դիվանագիտությունն ու բանակցությունն, ընդգծեկով. «ՀԳՀԾ-ից հեռանալու վնասը հարյուր տոկոսով կրելու է ԱՄՆ-ն»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի խումբ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի կողմերից որևէ մեկը սխալ թույլ չի տա և չի ոտնահարի ՀԳՀԾ-ն: Նա ասել է. «Եթե միջազգային համաձայնությունները կախված լինեն որևէ անձի անհատական ցանկություններից , դա կնշանակի աշխարհը դեպի անկարգություն առաջնորդել և ռազմական ուժ ցուցադրել»:

«ԻԻՀ-ն նախապատրաստվել է բոլոր իրավիճակների համար և եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն այդ կապակցությամբ որևէ մտահոգություն չի ունենալու»,-ընդգծել է Ռոհանին: Նա հավելել է, որ Իրանը   հավատարիմ է իր պարտավորություններին և այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի զեկույցները:

Այն մասին, թե արդյոք Իրանը պատրաստ կլինի այլ հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ, Ռոհանին ասել է. «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանդեպ Իրանի վստահության չափանիշն այս միջուկային համաձայնությունն է: Եթե ԱՄՆ-ն սխալ թույլ տա, պարզ կլինի, որ այլ հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունն էլ ապարդյուն ու անօգուտ է լինելու»:

Ռոհանին անդրադառնալով Սիրիայի հարցին, ասել է. «Իրանը սկզբից հավատացած էր, որ ահաբեկչությունը չպիտի իր իշխանությունը տարածի Սիրիայի ու նրա ժողովրդի վրա, սակայն որոշ երկրներ դա չէին ընդունում: Բայց երբ նկատեցին, որ Սիրիայում ահաբեկիչները սպանում են անմեղ մարդկանց, գիտակցեցին, որ ահաբեկիչների դեմ պատերազմից ու պայքարից բացի այլ ելք չկա»:

«Եթե Միջին Արևելքում ու աշխարհի այլ տարածաշրջաններում բարդություններ ու խնդիրներ կան, դրանց լուծումը սպառնալիքը, շրջափակումն ու պատերազմը չէ: Այդ խնդիրները կարելի է կարգավորել ժողովրդավարության, ժողովրդի կամարտահայտության, բանակցության սեղանին նստելու և մտքեր փոխանակելու միջոցով»,-հայտարարել է Ռոհանին: