Տեղի է ունեցել Իրանի բանակի ցամաքային ուժերի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը
Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի երեք նոր ձեռքբերումների շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, «Հեյդար 41» նախագիծն ընդգրկում է 122 միլիմետրանոց Howitzer հրանոթ,որն առաջին անգամ վերազինվել է ավտոմատ պահունակով: Այս համակարգի առանձնահատկություններից են՝ անձնակազմի թվի կրճատումը և լարով ու անլար կերպով հեռավորության վրա հրաձգության հնարավորության ստեղծումը:
«Հեյդար 44-»ը ներառում է 122 միլիմետրանոց հրթիռային համակարգի ավտոմատացումը: Այս համակարգի առանձնահատկություններից են՝ հրաձգության մեջ ճշգրտությունն ու արագությունը, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և դրա հրետանային բոլոր համակարգերում տեղադրելու հնարավորությունը:
«Հեյդար 7» նախագիծը ներառում է 23 միլիմետրանոց Stabilizer հրանոթով զինված նոր պտուտահաստոցով շարժիչ:
Իրանում Իրաքի բռնապետ Սադդամի ագրեսիայի դեմ անձնվիրաբար կատարված դիմադրությունը կոչվում է «Սրբազան պաշտպանություն» և մեծ հանդիսավորությամբ մեծարվում է նահատակների հիշատակը: