10 մլրդ. դոլար ներդրում Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում
Պետրոքիմիական հարցերով Իրանի նավթի նախարարի խորհրդականը հայտնել է Ֆրանսիայի Թոթլա և Գերմանիայի Բասք ընկերությունների կողմից ԻԻՀ պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում 10 մլրդ. արժողության ներդրման մասին:
Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մոյեդ Հոսեյնի Սադրը հավելել է.«Նավթարդյունաբերության ոլորտում Թոթալ ընկերության և Իրանի միջև կնքված 5 մլրդ. դոլար արժողության պայմանագրից հետո, ընկերությունը ձգտում է ներդրում կատարել ԻԻՀ պետրոքիմիական արդյունաբերության ոլորտում և շուտով ստորագրվելու է այդ ներդրմանն առնչվող պայմանագիրը»:
Նշելով, որ Գերմանիայի Բասք ընկերությունը և ճապոնական մի ընկերություն ևս պատրաստակամություն են հայտնել Իրանում ներդրում կատարել, նա հավելել է.«Պետրոքիմիական համալիրների համար հումք հայթայթելու համար ԻԻՀ վստահելի երկրներից մեկն է և արտասահմանյան մեծ թվով ընկերություններ ցանկանում են ներդրում կատարել Իրանում»:
Մինչև 2018թ. մարտ ամսի վերջը Իրաքի պետրոքիմիական արդյունաբերության արտադրանքների ծավալը հասնելու է 72մլն, տոննայի և արտադրանքերի վաճառքի ընդհանուր գումարը կազմելու է 17մլրդ դոլար:
Ներկա պայմաններում Իրանի պերտոքիմիական արդյունաբերության արտադրանքների ծավալը կազմում է 62 մլն. տոննա: