Իրանցի հետազոտողը շահել է Թայվանի Սեյսմոլոգիայի ազգային հետազոտության կենտրոնի մրցանակը
Սեպտեմբեր 30, 2017 11:04 Asia/Tehran
Իրանցի հետազոտող և Մալայզիայի Փոթրա համալսարանի դասախոս Ֆարզադ Հեջազին և իր գլխավորած պատվիրակությունը երկրաշարժի նկատմամբ դիմացկուն շենքերի կառուցման առիթով կայացած մրցություններում շահել են Թայվանի Սեյսմոլոգիայի ազգային հետազոտության կենտրոնի մրցանակը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ֆարզադ Հեջազին ներկայացնելով իր գյուտը, անցել է մրցությունների բոլոր փուլերն անցկացնել և Հոնկ Կոնգի համալսարանից հետո գրավել երկրորդ տեղը:
Ֆարզադիի ստեղծած համակարգը հնարավորություն է ընձեռնում երկրաշարժի նկատմամբ ավելի դիմացկուն շենքեր կառուցել:
Երկրաշարժի դիմացկուն շենքերի կառուցման մրցությունները կայացել են աշխարհի մի քանի երկրների կարևոր համալսարանների պատվիրակությունների մասնակցությամբ Թայվանում:
Պիտակ