Էրդողանի Թեհրան կատարելիք այցի նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i73555-Էրդողանի_Թեհրան_կատարելիք_այցի_նշանակությունը
Իրանի խորհրդարանում Իրան-Թուրքիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է.«Հաշվի առնելով տարածաշրջանի իրադարձությունները, Թուրքիայի նախագահի Թեհրան կատարելիք այցն ունի մեծ նշանակություն: Այս այցը կարող է նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրի դիրքորոշումների մերձեցմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 17:45 Asia/Tehran
  • Էրդողանի Թեհրան կատարելիք այցի նշանակությունը

Իրանի խորհրդարանում Իրան-Թուրքիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է.«Հաշվի առնելով տարածաշրջանի իրադարձությունները, Թուրքիայի նախագահի Թեհրան կատարելիք այցն ունի մեծ նշանակություն: Այս այցը կարող է նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրի դիրքորոշումների մերձեցմանը»:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 4-ին կայցելի Թեհրան:

Ահմադ  Ալիռեզա Բեյգին հավելել է.«Ռեջեբ Թայիբ Էրդողանի Իրան կատարելիք այցը կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա, քանի որ պետք է  համագործակցությամբ  կայունություն հաստատել  տարածաշրջանում և միջազգային իրավունքների հիմամբ պաշտպանել միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Ալիռեզա Բեյգին նշել է.«Իրանը և Թուրքիան տարածաշրջանային համագործակցությամբ և միջազգային շրջանակներում ունեցած  ընդհանուր դիրքորոշմամբ կարող են  աշխարհի հանրային կարծիքի համար պարզել տարածաշրջանի ապակայունացման գործընթացը և այդ հարցում Իսրայելի ռեժիմի  ու ԱՄՆ-ի դերակատարությունը»: