Իրաքը բարձր է գնահատել Իրանի «Կարմիր մահիկ» կազմերպությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i73561-Իրաքը_բարձր_է_գնահատել_Իրանի_Կարմիր_մահիկ_կազմերպությանը
Իրաքի Հոսեյնական արարողությունների մասնակիցների և առողջապահական հարցերով զբաղվող պատասխանատուն բարձր է գնահատել Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ կազմակերպության ծառայությունները, վերջինից խնդրելով բժշկական մեծ խմբեր տեղակայել Քերբալայի տարբեր կետերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 14:26 Asia/Tehran
  • Իրաքը բարձր է գնահատել Իրանի «Կարմիր մահիկ» կազմերպությանը

Իրաքի Հոսեյնական արարողությունների մասնակիցների և առողջապահական հարցերով զբաղվող պատասխանատուն բարձր է գնահատել Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ կազմակերպության ծառայությունները, վերջինից խնդրելով բժշկական մեծ խմբեր տեղակայել Քերբալայի տարբեր կետերում:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Շեյխ Աբբաս Շուկն ասել է.«Մոհառամ ամսին անհրաժեշտ համադրումներ են կատարվել Իրանի Կարմիր մահիկ կազմակերպության  հետ բժշկական խմբեր Քերբալայի տարբեր վայրերում տեղակայելու համար»:

Նա ընդգծել է.«Աշուրայի, Արբաինի և Շաաբան ամսի 15-ի նման առիթներին երբ  ուխտավորների թիվը հասնում է մի քանի միլիոնի, Իրանի Կարմիր մահիկի կողմից բժշկական մեծ ծառայություններ են իրականանում այս երկրում»:

Ամեն տարի Իրաքից ու Իրանից  Իմամ Հոսեյնի միլիոնավոր ուխտավորների մասնակցությամբ  Քերբալայում տեղի է ունենում Հոսեյնական Աշուրայի սգո ծիսակարգը: