Իրանի հավաքականը ուշու մարզաձևում գրավել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ԻԻՀ-ի ուշույի ազգային հավաքականն առաջին անգամ տիրանալով աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումին: Նախկինում այս սպորտաձևում աշխարհի չեմպիոն էր հռչակվել Չինաստանի հավաքականը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ուրբաթ օրը, Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած աշխարհի ուշույի մեծահասակների համաշխարհային առաջնության 14-րդ շրջանը երեքշաբթի գիշեր ավարտվեց «Սանդա»-ի ոճում Իրանի չեմպիոն ճանաչվելով:
Իրանի ուշույի ազգային հավաքականի սանդաիստները շահելով 7 ոսկե և մեկ արծաթե մեդալներ, նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Չինաստանը 7 ոսկե մեդալով կանգնեց երկրորդ տեղում իսկ Ռուսաստանը` 2 ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալներով զբաղեցրեց աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Այս մարզաձևի համաշխարհային առաջնության նախորդ բոլոր 13 շրջաններում Չինաստանի հավաքականը «Սանդա»-ի ոճի չեմպիոն էր ճանաչվել: