Հանդիպել են ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահները
Թեհրանում հանդիպել են ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահներ ՝ Հասան Ռոհանին և Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է այցելել ՝ Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո, երկու երկրի նախագահների, քաղաքական, տնտեսական ու անվտանգության պետայրերի և դիվանագետների մասնակցությամբ, կայացել է երկու երկրի ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի նիստը: Նիստին քննարկվելու են տարածաշրջանային մարտահրավերները, տարածաշրջանում ՝ մասնավորապես Իրաքում և Սիրիայում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի պառակտիչ ծրագրերի դիմագրավման հետ կապված հարցեր:
Սա ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, երկու երկրի միջև ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի չորրորդ նիստն է: