Հորմուզի նեղուցի երկնքում ոչնչացվել է ամերիկյան՝ թվով երրորդ ԱԹՍ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i250206-Հորմուզի_նեղուցի_երկնքում_ոչնչացվել_է_ամերիկյան_թվով_երրորդ_ԱԹՍ_ն
ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են ԱՄՆ զինված ուժերին պատկանող:
(last modified 2026-09-16T06:11:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 09:40 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցի երկնքում ոչնչացվել է ամերիկյան՝ թվով երրորդ ԱԹՍ-ն

ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են ԱՄՆ զինված ուժերին պատկանող:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը, երեքշաբթի օրը, Հորմուզի նեղուցի երկնքում ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության նորագույն համակարգի կողմից խոցվել և ոչնչացվել ԱՄՆ-ի զինված ուժերի երրորդ MQ-1 անօդաչու թռչող սարքը։
Երրորդ պարտադրված պատերազմի ընթացքում Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել են հարյուրավոր ագրեսոր անօդաչու թռչող սարքեր, որոնց թվում են եղել «Լուկաս», «Հերմես»,  MQ-1 և  MQ-9 անօդաչուները։
Օրերս ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր Հորմուզի ռազմավարական նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու նավի ոչնչացման մասին։ Գործողությունն իրականացվել էր սեպտեմբերի 10-ի երեկոյան, և այն գնահատվում է որպես ԻՀՊԿ-ի ճշգրիտ, խելամիտ և ժամանակին իրականացված գործողություն՝ Իրանի տարածքային ամբողջականությունն ու կենսական շահերը պաշտպանելու նպատակով։