Խոշռու. Շրջափակումները հակասում են միջազգային իրավունքին և առևտրի համակարգին
https://parstoday.ir/hy/news/iran-i73959-Խոշռու._Շրջափակումները_հակասում_են_միջազգային_իրավունքին_և_առևտրի_համակարգին
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տնտեսական ու ֆինանսական հարցերով երկրորդ կոմիտեի նիստում պարզաբանել է համաշխարհային առևտրի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները: Նա ընդգծել է կարիքների և ազգային քաղաքականության շրջագծում տարբեր երկրների կայուն զարգացման իրագործման նշանակությունն ու առևտրական բազմակողմ համակարգի հզորացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 04:07 Asia/Tehran
  • Խոշռու. Շրջափակումները հակասում են միջազգային իրավունքին և առևտրի համակարգին

ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տնտեսական ու ֆինանսական հարցերով երկրորդ կոմիտեի նիստում պարզաբանել է համաշխարհային առևտրի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները: Նա ընդգծել է կարիքների և ազգային քաղաքականության շրջագծում տարբեր երկրների կայուն զարգացման իրագործման նշանակությունն ու առևտրական բազմակողմ համակարգի հզորացման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Խոշռուն նշել է, որ կազմակերպությունը բազմիցս  ընդգծել է առանց խտրականության, հավասար պայմաններում և քաղաքական կողմնորոշումներից հեռու առևտրական բազմակողմ համակարգի գոյության անհրաժեշտությունը:

Ղոլամալի Խոշռուն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի դերակատարությանը և կարևորել Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելու համար զարգացող երկրների նախապատրաստելու ուղղությամբ այդ կառույցի դերակատարությունը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեկ է, որ որոշ երկրների, այդ թվում Իրանի դեմ շրջափակումների անարդար գործադրումը հակասում է միջազգային իրավունքին և դեմ է բազմակողմ առևտրական համակարգին:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է տարածաշրջանում ու աշխարհում Իրանի տնտեսական կարևոր դիրքին և ասել, որ առևտրական բաժնում Թեհրանը ողջունում է այլ երկրների հետ համագործակցությունը: