Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ.«Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացումը դավաճանություն էր»
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է.«Անտեսելով Իրաքի կենտրոնական կառավարության և տարածաշրջանի պետությունների խորհուրդները, Իրաքի Քուրդստանի տարածքի պաշտոնատարները անջատման հանրաքվե անցկացնելով, դավաճանություն են թույլ տվել»:
Նշելով, որ ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն, Այաթոլլահ Ահմեդ Խաթամին հավաստիացրել է, թե Իրան-Իրաք-Թուրքիա համագործակցությունը ազդեցիկ ճանապարհ է` Քուրդստանի տարածքում հանրաքվեի դավադրությանը դիմակայելու համար:
Դատապարտելով ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է.«Իրանը դատապարտում է աշխարհի ցանկացած կետում անմեղ մարդկանց սպանդը և համոզված է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է վերջ դնեն աշխարհի, այդ թվում Եմենի անմեղ ժողովրդի կոտորմանը:
Նշելով, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ի ոգին ու բովանդակությունը, Այաթոլլահ Ահմեդ Խաթամին ընդգծել է, որ հնարավոր չէ այս համաձայնության շուրջ կրկին բանակցություններ անցկացնել և Իրանի ժողովուրդն ու պաշտոնատարները չեն վստահում ԱՄՆ-ին: