Իրանն արձագանքեց ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցչի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i74031-Իրանն_արձագանքեց_ՄԱԿ_ում_Արաբիայի_ներկայացուցչի_հայտարարությանը
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության գրասենյակում տեղյակ մի աղբյուր հայտարարել է. «Արաբիան նյարդայնացած է այն պատճառով, որ իր անունը հայտնվել է մանուկների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 01:13 Asia/Tehran
  • Իրանն արձագանքեց ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցչի հայտարարությանը

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության գրասենյակում տեղյակ մի աղբյուր հայտարարել է. «Արաբիան նյարդայնացած է այն պատճառով, որ իր անունը հայտնվել է մանուկների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլլահ Ալ-Մոալեմին ուրբաթ օրը պատասխանելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն ԱՄՆ-ի կառավարության կողմից չհաստատվելու հավանականության մասին հարցումին, ասել է. «Այս հարցն Արաբիային չի առնչվում, սակայն Եմենում, Իրաքում, Սիրիայում, Բահրեյնում ու նույնիսկ Սաուդական Արաբիայում Իրանի քայլերը պատասխանատու չեն»:

ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Իրանի հրթիռային փորձարկումներին և  դրանք ներկայացրել որպես անպատասխանատու քայլերի օրինակ:

ՄԱԿ-ը Եմենի մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Եմենի դեմ սաուդական կոալիցիայի հարձակումների հետևանքով, անցած մեկ տարվա ընթացքում զոհվել կամ վիրավորվել է 683 երեխա: Զեկույցը ներկայացնելուց հետո, ՄԱԿ-ն Արաբիայի անունը ներառեց մանուկների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում: