Իրանը և Նորվեգիան էներգետիկ ոլորտում երկու միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i74916-Իրանը_և_Նորվեգիան_էներգետիկ_ոլորտում_երկու_միլիարդ_եվրոյի_համաձայնագիր_են_ստորագրել
Իրանական ու նորվեգական ընկերությունները երկու գիգավատ արեգակնային էներգետիկայի արտադրության երկու միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 10:53 Asia/Tehran
  • Իրանը և Նորվեգիան էներգետիկ ոլորտում երկու միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել

Իրանական ու նորվեգական ընկերությունները երկու գիգավատ արեգակնային էներգետիկայի արտադրության երկու միլիարդ եվրոյի համաձայնագիր են ստորագրել:

Երեքշաբթի երեկոյան Թեհրանում իրանական «Ամին էներժի» ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Շահրեսթանին և նորվեգական SEGA ընկերության գործադիր տնօրեն Ջոն Էրիկ Վիկասան արեգակնային էներգիայի ոլորտում համաձայնագիր են ստորագրել : Ներկա է եղել նաև Թեհրանում Նորվեգիայի դեսպանը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Ըստ ստորագրված համաձայնագրի, Նորվեգիայի SEGA ընկերությունը երկումիլիարդ եվրոյի ներդրում է կատարելու Իրանում արեգակնային էներգիայի արտադրամասեր կառուցելու  և շահագործելու համար:

Նախագիծն իրականացվելու է Իրանի երեք տարբեր նահանգներում: