Սիփան Վրդ. Քեչեճյան .«Իրանցիները մշտապես օգնել են իրանահայերին»
https://parstoday.ir/hy/news/iran-i75154-Սիփան_Վրդ._Քեչեճյան_._Իրանցիները_մշտապես_օգնել_են_իրանահայերին
Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդն ասել է.«Իրանի պատասխանատուներն ու ժողովուրդը մշտապես հարգել են իրանահայերին և ոչ մի օգնություն չեն խնայել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 07:18 Asia/Tehran
  • Սիփան Վրդ. Քեչեճյան .«Իրանցիները մշտապես օգնել են իրանահայերին»

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդն ասել է.«Իրանի պատասխանատուներն ու ժողովուրդը մշտապես հարգել են իրանահայերին և ոչ մի օգնություն չեն խնայել»:

Հոկտեմբերի 22-ին Սպահանում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալության գործադիր տնօրեն ՝ Արմեն Անանյանի հետ հանդիպմանը, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ ՝ Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեճյանն ասել է .«Իրանում կրոնական փոքրամասնությունների ու տարբեր ազգերի իրավունքները մշտապես ուշադրության են արժանացել»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդի խոսքերով ՝ Իրանում և Սպահանում տարբեր կրոնների ու ազգերի խաղաղ գոյակցությունն օրինակելի է:

Անդրադառնալով լրատվամիջոցների դերակատարությանը , Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեճյանը գոհունակություն է հայտնել ԻՌՆԱ-ի և ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի համագործակցության կապակցությամբ, նշելով .«Իրանի և Հայաստանի լրատվամիջոցների համագործակցությունը կարող է ի դերև հանել որոշ լրատվամիջոցների ապաքարոզչությունը ՝ միջազգային հանրությանը ներկայացնելով Իրանի և Հայաստանի մասին իրողությունը»:

Շաբաթ օրը Թեհրանում ԻԻՀ-ի լրատու գործակալություն ՝ ԻՌՆԱ-ն և ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալությունը երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել: