Իրանը հակազդել է Ասեմե Ջահանգիրիի ներկայացրած միակողմանի զեկույցին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամեդ Հոսնինեժադ Փիրքուհին հակադարձելով Իրանի հարցերով այդ խորհրդի քննիչ Ասեմե Ջահանգիրիի ներկայացրած անհիմն զեկույցին ասել է.-«Այդ զեկույցը խեղաթյուրում է Իրանում տիրող իրական պատկերը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրտավական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոհամեդ Հոսնինեժադ Փիրքուհին ասել է.-«Իրանի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի քննիչ Ասեմե Ջահանգիրիի զեկույցն այն պայմաններում է ներկայացվել, երբ ոչ մի խոսք չկա ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված անօրինական շրջափակումների և ահաբեկչական արարքների հետևանքով զոհ դարձած 17 հազար իրանցիների մասին»:
Հոսնինեժադը հստակեցրել է.-«Իրանի ժողովուրդը պաշտպանում է Մարդու իրավունքները և արտասահամանցիներն իրավունք չունեն այդ մասին կարծիք հայտնել»:
Իրանում Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի քննիչ Ասեմե Ջահանգիրին 2017 թ.-ին ներկայացրած իր զեկույցում կրկին քննադատելով Իրանում իսլամական ղիսասի օրենքը հայտարարել է, որ Իրանում ոտնահարվում են մարդու իրավունքները:
Մարդու իրավունքների վերաբերյալ Ասեմե Ջահանգիրիի զեկույցն այն պայմաններում է ներկայացվել, երբ Իրանը բազնիցս հայտարարել է, որ Մարդու իրավունքների հարցը չպետք է որպես միջոց օգտագործել այլ երկրների վրա քաղաքական, մշակութային և տնտեսական ճնշում գործադրելու նպատակով:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԻԻՀ ներկայացուցիչն պատասխանելով Սաուդյան Արաբիայի կողմից հակաիրանական հայտարարություններին ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Արաբիան մոռացել են Ռիադը և նրա դաշնակիցները ամնամեծ թվով երեխաներին են կոտորել աշխարհում: