Ամանոն ժամանել է Թեհրան
ԱԷՄԳ-ի գերատեսուչն ԻԻՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով, շաբաթ գիշեր ժամանել է Թեհրան :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Յուկիա Ամանոն կիրակի օրը հանդիպում ու զրույց կունենա ԻԻՀ նախագահի տեղակալ և Ատոմային կազմակերպության տնօրեն Ալիաքբար Սալեհիի հետ:
Ամանոյի Թեհրան կատարած ուղևորությունն իրականացվում է ԱԷՄԳ-ի տնօրենների և բնագավառի պաշտոնատարների միջև հանդիպումների շրջանակում, նպատակ ունենալով քննարկել ՀԳՀԾ-ի, վերահսկողության պայմանագրերի ու խաղաղասիրական բնագավառներում միջուկային համագործակցության հետ կապված հարցերում երկու կողմի համագործակցության ու հարաբերությունների վերջին վիճակը:
Նկատի առնելով ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ՀԳՀԾ-ի դեմ արված հայտարարություններն ու դրա հետ կապված զարգացումները, շատ վերլուծաբաններ ու փորձագետներ ԱԷՄԳ-ի գերատեսչի Թեհրան կատարած ուղևորությունը կարևոր և ՀԳՀԾ-ի ամրապնդման ուղղությամբ իրականացված ջանք են բնութագրել: