Իրանի խորհրդարանի նախագահը զգուշացրել է ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ի կապակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ամերիկացիներն անցել են ՀԳՀԾ-ի համաձայնության սահմանները և այնպիսի ոլորտներ են մուտք գործել, որոնց նկատմամբ Իրանն զգայնություն ունի»:
Կիրակի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, նշելով, որ ինչպես Վեցյակի խմբի երկրներն են խոստովանել, ԱՄՆ-ը խախտում է ՀԳՀԾ-ն, Ալի Լարիջանին հավաստիացրել է, որ Իրանը տարբեակներ ունի ամերիկացիների թույլ տված խախտումներն ուսումնասիրելու համար»:
Լարիջանին նշել է, որ խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը պատգամավորներին կներկայացնի Իրանի արտգործնախարարության զեկույցը ՀԳՀԾ-ի իրագործման ձևի մասին, որպեսզի նրանք էլ տեղյակ լինեն ընթացքից:
Կրկնելով ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի համաձայնության շրջանակից դուրս, իրենց անօրինական պահանջները ամերիկացիները պահանջում են դիտարկել Իրանի ռազմական օբյեկտները, ինչին խիստ հակադարձել է Իրանը: