Իլհամ Ալիևը կայցելի Թեհրան
Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի եռակողմ նիստին մասնակցելու համար Թեհրան է այցելելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի տնտեսության նախարարը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Շահին Մուստաֆաևը այս նիստը կարևոր և ազդեցիկ է համարել երկկողմ հարաբերությունների ու գործակցության զարգացման առումով:
Նա ասել է.«Նախորդ տարիների համեմատությամբ, 2016թ. երկու երկրի առևտրական փոխանակումների ծավալը 70 տոկոս և նախորդ 9 ամիսվա փոխանակումները անցյալ տարվա նույն ժամանակահաատվածի համեմատությամբ 33 տոկոս աճ են արձանագրել»:
Նշելով որ այժմ Ադրբեջանի Նավթ Չալա շրջանում ընթացքի մեջ են Իրան-Ադրբեջան ավտոարտադրության համատեղ գործարանի շինարարական աշխատանքները Մուստաֆաևը հայտնել է Բաքվում երկու երկրի դեղագործական համատեղ գործարանի կառուցման մասին:
Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների եռակողմ նիստը անցկացվելու է Թեհրանում՝ նոյեմբերի 1-ին: