Զարիֆ.«Իրանը որոշում է ընդունել ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ քայլերի կապակցությամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i75518-Զարիֆ._Իրանը_որոշում_է_ընդունել_ՀԳՀԾ_ի_նկատմամբ_ԱՄՆ_քայլերի_կապակցությամբ
«ՀԳՀԾ-ի հետ կապված ԻԻՀ շահերը չապահովվելու դեպքում, Թեհրանը որոշումներ է ընդունելու այդ կապակցությամբ»-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 14:35 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը որոշում է ընդունել ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ քայլերի կապակցությամբ»

«ՀԳՀԾ-ի հետ կապված ԻԻՀ շահերը չապահովվելու դեպքում, Թեհրանը որոշումներ է ընդունելու այդ կապակցությամբ»-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի դեմ շրջափակումների մայր կոչվող  CUTSA  օրենքի իրականացման ժամկետը հասնելու մասին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Թեհրանը ԱՄՆ-ի քայլերի դեմ փոխադարձ քայլերի է դիմել ՝ իսլամական խորհրդարանում համապատասխան օրենք ընդունելով և եթե Իրանի շահերը չապահովվեն, Թեհրանն այդ կապակցությամբ որշումներ է ընդունելու»:

2017 թվականի հուլիսի 25-ին  ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց CUTSA անունով մի օրինագիծ, որը  հավելյալ սահմանափակումներ է հաստատում Իրանի  նկատմամբ:

«Շնորհիվ Իրանի ժողովրդի դիմադրության և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իմաստության, ամերիկացիները չկարողացան ԻԻՀ-ի դեմ որևէ քայլ ձեռնարկել: Ուստի աղմուկ-աղաղակով փորձում են հատուցել իրենց անգործունակությունը».-ասել է Զարիֆը: