Լարիջանի.«Ռիադն ահաբեկչական խմբերին հրահրում է Իրանի դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i75619-Լարիջանի._Ռիադն_ահաբեկչական_խմբերին_հրահրում_է_Իրանի_դեմ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով՝ Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրած թշնամական դիրքորոշումն Իրանի դեմ, ասաց.-«Ռիադը ահաբեկչական և հակահեղափոխական խմբերին դրդում է ԻԻՀ դեմ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 17:07 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ռիադն ահաբեկչական խմբերին հրահրում է Իրանի դեմ»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով՝ Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրած թշնամական դիրքորոշումն Իրանի դեմ, ասաց.-«Ռիադը ահաբեկչական և հակահեղափոխական խմբերին դրդում է ԻԻՀ դեմ»:

Հինգշաբթի օրը Ղոմ քաղաքում ունեցած ելույթում, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից  Դիմադրության ճակատի դեմ ուղղված քայլերին Ալի Լարիջանին հավելել է.-«Թել-Ավիվը և Ռիադը  վերջին տարիներին փորձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում հարվածել Իրանին»:

ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի դեմ ընդունած դիրքորոշման վերաբերյալ Ալի Լարիջանին ասել է.-«ՀԳՀԾ-ի հարցի շուրջ անհամաձայնություն է առաջացել Վաշինգտոնի և նրա եվրոպական դաշնակիցների միջև»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վատ համաձայնություն է: