Անհիմն է Իրանի կողմից Եմենին հրթիռ տրամադրելու մասին տարածված հայտարարությունը
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Ջաաֆարին ասել է.«Անհիմն է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ԻԻՀ-ը հրթիռ է տրամադրել Եմենին»:
Կիրակի օրը, Ճապոնիա ուղևորվելիս, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը, անհիմն կերպով հայտարարել է.«Եմենից դեպի Ռիադ արձակված հրթիռների համար պատասխանատու է ԻԻՀ-ը»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ լրագրողներին տված ասուլիսում, բրիգադային գեներալ Մոհամմադալի Ջաաֆարին ասել է.«Թրամփի այդ հայտարարությունը բազմիցս կրկնված անարգանքներից մեկ էր:
Նշելով, որ Իրանը Եմեն հրթիռ փոխադրելու հնարավորություն չունի, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը հավաստիացրել է, որ Եմենի հեռահար հրթիռները հենց այդ երկրին են պատկանում:
Տարածաշրջանում միջամտության մեջ Իրանին մեղադրելով ու Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիի արտահայտությունների մասին նա ասել է.«Սաադ Հարիրին սաուդցիների ու սիոնիստների պատվերով հրաժարվել իր պաշտոնից»: