Նոյեմբեր 07, 2017 07:39 Asia/Tehran
  • Զարիֆ. Դեպի Սաուդյան Արաբիա ուղևորությունները վտանգավոր են տարածաշրջանի համար

ԻԻՀ ԱԳ նախարարը Թուիթերում տարածաշրջանային հարցերի հետ կապված առանձին գրառումներում որոշ պաշտոնատար անձանց Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունները տարածաշրջանի համար վտանգավոր է բնութագրել:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրն իր թուիթերյան անձնական էջում տարածաշրջանի հարցերի մասին նշել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցը հանգեցրեց Բահրեյնում բռնաճնշումներին ու դրան հաջորդեց Կատարի ճգնաժամը»:

«Թրամփի փեսա ու խորհրդական Ջերադ Քուշների և Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունն էլ հանգեցրեց արտասահմանում Ալ-Հարիրիի հրաժարականին և դա ի տես այն բանի, որ Իրանին են միջամտության մեջ մեղադրում»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Զարիֆն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նաև նշել է. «Սաուդյան Արաբիան ռմբակոծությամբ հողին է հավասարեցրել Եմենը, սպանել է հազարավոր անմեղ մարդկանց, այդ թվում նորածինների և խոլերայի ու սովի տարածման պատճառ է դարձել, սակայն Իրանին է քննադատում»:

«Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ոտնձգողական պատերազմներով, ապակայունացնող արարքներով ու վտանգավոր սադրիչ քայլերով է զբաղված ու իր քայլերի հետևանքների համար մեղավոր է ներկայացնում Իրանին»,-նկատել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

 

Պիտակ