Հոկտեմբեր 10, 2024 15:42 Asia/Tehran
  • «Փոքրիկ անծանոթը» իրանական կարճամետրաժ ֆիլմը մասնակցում է Բեռլինի քրդական ֆիլմերի  միջազգային փառատոնին

Իրանական «Փոքրիկ անծանոթը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցում է Բեռլինի քրդական ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնին։ Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 9-ից 15-ը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է Շաքիլա Մոազին։

«Փոքրիկ անծանոթը» պատմում է փոքրիկ աղջկա մասին, ով Ամանորի նախաշեմին գնում է տատիկի տուն ու այնտեղ հանդիպում անկոչ հյուրի։