Հոկտեմբեր 09, 2024 19:42 Asia/Tehran
  • Ալիևը վստահեցրել է «տարածաշրջանային խաղաղության օրակարգին» իր հավատարմությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավաստիացրել է «տարածաշրջանային խաղաղության օրակարգի» նկատմամբ իր հավատարմությունը:

«Մեր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»,- հայտարարել է նա ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստայի հետ հանդիպմանը։

Այնուհետև Ալիևը հայտարարել է, թե «հենց Ադրբեջանն է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ հիմնարար սկզբունքների նախաձեռնողը»։