Իսրայելի կողմից Գազայի և Լիբանանի դեմ պատերազմի ծախսերը կազմել են 66 միլիարդ դոլար
Ամերիկյան Foreign Policy հանդեսն անդրադարձել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հրահրած պատերազմների ահռելի ծախսերին:
Ամերիկյան Foreign Policy հանդեսն իր զեկույցում գրել է, որ Գազայի և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի սանձազերծած պատերազմի ծախսերը գնահատվում են 66 միլիարդ դոլար։ Ըստ Parstoday-ի, ամերիկյան այս հրատարակությունը հավելում է.- Գազայի և Լիբանանի պատերազմի ծախսերը կազմում են Իսրայելի ՀՆԱ-ի 12 տոկոսը։
Ամերիկյան Foreign Policy հանդեսի հրապարակած զեկույցի համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի դեմ մղված պատերազմի ֆինանսավորման ուղղակի ծախսերը մինչև այս տարվա օգոստոսը կազմել է 100 միլիարդ շեքել (26,3 միլիարդ դոլար):
Զեկույցում հստակեցվել է,որ այս տարի Իսրայելի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 67 տոկոսի։