Հոկտեմբեր 09, 2024 15:44 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սենվարը
    ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սենվարը

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը «Ինչպես ձախողվեց Արևմտյան Ասիայում Բայդենի քաղաքականությունը» վերնագրով գրառման մեջ, այս ձախողումը կապում է «Ալ-Աքսա» փոթորկի գործողության հրամանատար, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար «Յահյա Սանվարի» անձի հետ:

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը Սիոնիստական ​​ռեժիմի միջազգային մեկուսացումը և պաղեստինյան ու լիբանանյան դիմադրությանը հաղթելու անկարողությունը գնահատել է որպես Արևմտյան Ասիայում ամերիկյան արտաքին քաղաքականության ձախողում։ Ինչպես նշում է ParsToday-ը, New York Times-ը «Սենվարին» ներկայացրել է որպես մի ստրատեգ, ով ոչ մի պարագայում հետ չի կանգնում իր ծրագիրը իրականացնելուց։

Անդրադառնալով Ալ-Աքսա փոթորկի գործողության բացասական ազդեցությանը արաբական երկրների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման ամերիկա-իսրայելական «Աբրահամյան» համաձայնագրի վրա՝ ամերիկյան այս լրատվամիջոցը գրել է. «Այն դեպքում, երբ Իսրայելը արաբական երկրների իշխանությունների հետ կարգավորում էր իր հարաբերությունները և աշխարհաքաղաքական առումով Պաղեստինի գործը մոռացության էր մատնվում, «Սենվարը» կրկին հիշեցրեց աշխարհին պաղեստինյան ժողովրդի տառապանքը և այդ տառապանքը վերացնելու պայքարի անհրաժեշտությունը»։

The New York Times-ը գրել է. «Սենվարը ցույց տվեց, որ Իսրայելը խոցելի է և այնպես արեց, որ ժամանակի ընթացքում վերանա նրա հզորությունն ու  լեգիտիմությունը միջազգային համակարգում»:

Այս արևմտյան լրատվամիջոցը Ալ-Աքսայի փոթորկի գործողությունը համարել է այն գլխավոր պատճառըը, որ Սիոնիստական ​​ռեժիմ, Հարավաֆրիկյան Հանրապետության ապարտեիդի ռեժիմի պես, մեկուսացված ռեժիմ է դառնում:

Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի քաղաքականության ձախողման առնչությամբ The New York Times-ը մեջբերել է ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի նախկին ղեկավար Ռիչարդ Հաասին և գրել. «Արտաքին քաղաքականությունը նշանակում է ազդեցություն ունենալ արտաքին կառավարությունների արտաքին քաղաքականության վրա, իսկ Միացյալ Նահանգները ձախողվել է այս հարցում».

Ամերիկյան այս լրատվամիջոցը նաև մեջբերում է անում ամերիկյան արտաքին քաղաքականության ավագ վերլուծաբան «Ֆրանկլին Ֆոերին» և Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի քաղաքականությունը անվանում է «Ձախողման անատոմիա»։

The New York Times-ը վերջում ընդգծել է, որ այժմ Պաղեստինի գաղափարի իրագործումը դարձել է միջազգային պահանջ, և նույնիսկ Ամերիկայում նոր սերունդը չի աջակցում Իսրայելին։