Հոկտեմբեր 08, 2024 18:15 Asia/Tehran
  • Իրանի Չաբահար նավահանգիստը կահավորվում է միջազգային տարանցումներն ու փոխադրումները դյուրացնելու համար

Իրանի հարավարևելյան շրջանում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի նավահանգիստների և ծովագնացության գլխավոր վարչության պետի տեղակալը, անդրադառնալով Չաբահար նավահանգստի Շահիդ Բեհեշթի անվան նավահանգստի լոգիստիկ միջանցքի նախագծի իրականացման գործընթացին, ասաց. «Շահիդ Բեհեշթի անվան նավահանգիստի լոգիստիկ միջանցքի նախագիծը 95%-ով իրականացվել և ավարտման փուլում է»։

Հադի Մոմենին բացատրել է, որ Չաբահար նավահանգիստը կարևոր և ռազմավարական նավահանգիստ է Իրանի համար՝ միջազգային միջանցքներում գտնվելու և օվկիանոսային խոր ջրերին հասանելիության պատճառով, որը պետք է միացվի ցամաքային, օդային և երկաթուղային փոխադրումների ցանցերին։

Նա ընդգծեց. «Այս նախագծի իրականացումը 95 տոկոս առաջընթաց է գրանցել՝ հիմքերի ստեղծմամբ, միջանցքային ավտոճանապարհների կառուցմամբ, հյուսիսային և հարավային հենապատերի կառուցմամբ, դեպի ծով գետնանցումի կառուցմամբ, երկաթուղային գծերի հիմքի ստեղծմամբ և անվտանգային պատնեշների ու լուսավորության համակարգի տեղադրմամբ։ Այն կավարտվի և ամբողջությամբ շահագործման կհանձնվի  հաջորդ ամիս»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքում Իրանի կարևորությունը, օրերս հայտնեց Չաբահար նավահանգստում ներդրումներ կատարելու և ներկայություն ունենալու  ՀՀ կառավարության որոշման մասին։