Հոկտեմբեր 08, 2024 16:56 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը շնորհավորել է Իրանի թեքվոնդոյի տղաների և աղջիկների ազգային հավաքականներին աշխարհի առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շնորհավորել է Իրանի թեքվոնդոյի տղաների և աղջիկների ազգային հավաքականներին՝ աշխարհի պատանեկան առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

Հարավային Կորեայում  տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնությունում Իրանի Իսլամական Հանրապետության թեքվոնդոյի աղջիկների և տղաների հավաքականներն  առաջին տեղը զբաղեցրին։ Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին, իր գոհունակությունը հայտնելով այս հաջողության կապակցությամբ,  շնորհավորել է  մարզիկներին, ազգային հավաքականի տեխնիկական անձնակազմին և Իրանի թեքվոնդոյի ֆեդերացիայի պատասխանատուներին։ 

Ըստ Parstoday-ի, երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Հարավային Կորեայի Չունչեոն քաղաքում մեկնարկեց թեքվոնդոյի պատանիների աշխարհի 14-րդ առաջնությունը, որին մասնակցել են 96 երկրների 936 թեքվոնդիստներ։ Լավագույնների մրցումներից 6 օր հետո՝ կիրակի (հոկտեմբերի 6-ին), Աշխարհի առաջնությունում հաղթեցին Իրանի տղաների և աղջիկների ազգային հավաքականները։ 

Իրանի հավաքականն ավելի վաղ  երկու անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը տղաների և մեկ անգամ աղջիկների խմբում:

Սա առաջին դեպքն է, երբ Իրանի հավաքականները  միաժամանակ դառնում են  աշխարհի չեմպիոն թե տղաների, թե աղջիկների խմբերում։