Հոկտեմբեր 08, 2024 18:26 Asia/Tehran
  • Հրեա պատմաբան. իսրայելցիներն այլևս ոչ մի զգացմունք չունեն հանցագործությունների հանդեպ/Իսրայելական բանակը նման է նացիստներին

Ամերիկացի հրեա պատմաբան «Օմեր Բարտովը», ով երկար տարիներ ԱՄՆ-ում  ուսումնասիրում և դասավանդում է  ցեղասպանության պատմությունը, Գազայի պատերազմի սկսվելուց մի քանի ամիս անց, երկար ժամանակ անց, մեկնեց Իսրայել՝ հանդիպելու իր ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև տեղեկանալու  իր հասարակության իրավիճակի մասին, սակայն այն, ինչ նա տեսավ այս երկշաբաթյա ճանապարհորդության ընթացքում, զարմացրեց նրան:

Parstoday-ի հաղորդման համաձայն՝ Guardian թերթում հրապարակված հոդվածում Բարտովն անդրադարձել է Իսրայելի Բեն Գուրիոն համալսարանում ունեցած իր ելույթին եւ գրել.

1987 թվականի վերջին, երբ սկսվեց պաղեստինյան առաջին ինթիֆադան, ես զզվեցի Իսրայելի  ժամանակի պատերազմի նախարար Իցհակ Ռաբինի հրամանից, ով Իսրայելի ռազմական ուժերին (IDF) ասել էր, որ ջարդեն այն պաղեստինցի երիտասարդների  ձեռքերն ու ոտքերը, ովքեր քարեր են նետում  մինչև ատամները  զինված իսրայելցի զինվորների ուղղությամբ։ 

Բարտովը հավելել է. «Այն ժամանակ ես նամակ գրեցի Ռաբինին և զգուշացրեցի, որ ֆաշիստական ​​Գերմանիայի ռազմական ուժերի ուղեղի լվացման վերաբերյալ իմ հետազոտության համաձայն, ես վախենում եմ, որ նրա գլխավորած Իսրայելի բանակը՝ IDF-ը կգնա նույն վտանգավոր ճանապարհով։ Ի զարմանս ինձ, մի քանի օր անց ես պատասխան նամակ ստացա Ռաբինից,որում գրել էր․- «Ինչպե՞ս եք համարձակվում IDF-ը համեմատել նացիստական ​​Գերմանիայի բանակի հետ»:

Այս պատմաբանը հստակեցրել է․- Բայց այս նամակագրությունը բացահայտեց Ռաբինի ապագա ինտելեկտուալ վերափոխումը, քանի որ նրա ակտիվ դերը Օսլոյի համաձայնագրերում, չնայած դրանց թերություններին, ցույց է տալիս,  որ նա վերջապես հասկացավ, որ Իսրայելը չի ​​կարող երկարաժամկետ հեռանկարում կրել Պաղեստինը օկուպացնելու ռազմական, քաղաքական և բարոյական ծախսերը:

Անդրադառնալով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աքսա  փոթորիկ» պաղեստինյան գործողությանը, Բարտովը նշել է.- «ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումը հսկայական ցնցում առաջացրեց իսրայելցիների շրջանում, ցնցում, որից Իսրայելը դեռ չի վերականգնվել: Սա առաջին դեպքն էր, երբ Իսրայելը երկար ժամանակ կորցրեց վերահսկողությունը իր  տարածքի մի մասի վրա, և IDF-ը   չկարողացավ կանխել ավելի քան 1200 մարդու սպանությունը, ավելի քան 200 մարդու գերեվարումը և տասնյակ հազարավոր իսրայելցիների տեղահանումը»։

Բարտովը նշելով,  որ այսօր Իսրայելի ժողովրդի տարբեր խավերի, այդ թվում՝կառավարության հակառակորդների մեջ կա երկու գերիշխող զգացում, հստակեցրել է,-«Մեկը զայրույթի և վախի  զգացողությունն է, մյուսը՝ անզգայությունը։

Բարտովը հավելել է․

Իսրայելի ժողովուրդը, ով իր 76-ամյա պատմության 57 տարիների ընթացքում հանգուցվել  է բարբարոսական օկուպացիաների հետ, սովորություն է դարձրել դրան, սակայն Գազայում IDF-ի հանցագործությունների մասշտաբները և իսրայելցիների մեծ մասի կատարյալ անտարբերությունը այն ամենի նկատմամբ, ինչ նրանց անունով է տեղի ունենում,  աննախադեպ է»։

Հրեա պատմաբանը նշել է․-«1982 թվականին հարյուր հազարավոր իսրայելցիներ ցույցի էին դուրս եկել Բեյրութի արևմուտքում գտնվող Սաբրա և Շատիլա փախստականների ճամբարներում պաղեստինցիներին կոտորելու  IDF-ի կողմից աջակցվող մարոնիների քրիստոնյա աշխարհազորայինների գործողության դեմ,    սակայն այսօր Գազայի վրա հարձակումներին նման արձագանքն անհնար է պատկերացնել»։

Բարտովը  հավելել է. «Ալ-Աքսա փոթորկից երկու օր անց Իսրայելի պատերազմի նախարար Յոաֆ Գալանտը հայտարարեց. Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և պետք է գործենք համապատասխանաբար», ապա հավելելց,որ Իսրայելը  մեկը մյուսի հետևից կոչնչացնի Գազայի տարբեր տարածքները :

Հրեա պատմաբանն ընդգծեց․-«Սա մշտական ​​բռնության տրամաբանությունն է, այն տրամաբանությունը, որը թույլ է տալիս մարդկանց ոչնչացնել թշնամու ողջ բնակչությանը և այս գործողությունը համարել լիովին արդարացված։ Իսկ Զոհ լինելու տրամաբանությունը հետեւյալն է՝ «Մենք պետք է սպանենք նրանց,նախքան մեզ սպանեն, ինչպես նրանք արդեն անցյալում սպանել են մեզ»։