Հոկտեմբեր 07, 2024 16:17 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առեւտուրը 9 տոկոս աճ է գրանցել

Իրանի ոչ նավթային ընդհանուր առևտուրն ամռանը հասել է 30 միլիարդ 600 միլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,4 տոկոսով։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի պալատի Միջազգային հարաբերությունների և առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Ռուհոլահ Լաթիֆին ասել է. «Այս ամառ երկրի ոչ նավթային առևտուրը հասել է 30 մլրդ 600 մլն դոլարի, որից 12,3 մլրդ դոլարն արտահանվել է, 18,3 մլրդ դոլարը՝ ներմուծվել»։

Լաթիֆին հավելեց. «Իրանի արտահանման ծավալն այս ամառ 1402 թվականի ամռան համեմատությամբ աճել է 6,2%-ով»։

Նշենք, որ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կիրակի օրը, 6 հոկտեմբերի 2024-ին, Թեհրանի Առևտրի պալատի արդյունաբերողների և առևտրականների հետ հանդիպմանը՝ վերջին տարիներին Իրանի առևտրի զարգացումը Եվրասիական տնտեսական միության հետ բավարար գնահատելով ասաց. «Վերջին չորս տարում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Իրանի առևտրի զարգացումը 2,5 անգամ ավելացել է»։

Պիտակ