Հոկտեմբեր 06, 2024 17:53 Asia/Tehran
  • Իրանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից «Ֆաթհ» շքանշան է շնորհվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարին

Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական կենտրոնների վրա Իրանի հաջող հրթիռային հարձակումներից հետո, Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար այաթոլլահ Խամենեին «Ֆաթհ» շքանշան է շնորհել ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեին։

Իսլամական Հանրապետության առաջնորդի կայքը գրել է, որ այս շքանշանը շնորհվել է գեներալ Ամիր Ալի Հաջիզադեին «Ազնիվ խոստում» գործողությունը փայլուն կերպով իրականացման համար։

«Ֆաթհ» շքանշանը որպես իսլամական մարտիկների հաղթական գործողությունների և այդ գործողություններում հաղթողների խորհրդանիշ է։

Իրանի իսլամական հանրապեետությունն իր ինքնիշխանության ոտնահարման դեմ որոշակի ինքնազսպվածություն դրսևորելուց հետո, ինչպես նաև Իսմայիլ Հանիեի, Սեյեդ Հասան Նասրոլլահի, գեներալ-մայոր Սեյեդ Աբբաս Նիլֆորուշանի, դիմադրության նահատակների և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Պաղեստինի և Լիբանանի անմեղ կանանց ու երեխանների սպանությունից հետո, համաձայն ՄԱԿ-ի  կանոնադրության, երեքշաբթի (հոկտեմբերի 1-ին) «Ազնիվ խոստում 2» գործողության ընթացքում հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակելով թիրախվորել է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական կենտրոնները։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ԻՀՊԿ կրակոցների 90%-ը հաջողությամբ դիպել է թիրախներին, և Սիոնիստական ​​ռեժիմը սարսափել է ԻԻՀ հետախուզական և օպերատիվ գերակայությունից: