Թել Ավիվում միացել են արտակարգ իրավիճակների ազդանշանները
Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին Դիմադրության ուժերի հրթիռային պատասխանից հետո, Թել Ավիվում և օկուպացված տարածքների հյուսիսում միացել են անվտանգության ազդանշանները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Պալմախիմ» ավիաբազայի օդային տարածք Եմենի մահապարտ ԱԹՍ-ների մուտք գործելուց հետո, միացել են վտանգի ազդանշանները։
Դիմադրության ճակատի անընդհատ ավելացող հարձակումների պատճառով օկուպացված տարածքներում տիրում է անապահովության մթնոլորտ։
Իսկ օկուպացված Պաղեստինի Գալիլեա շրջանում գտնվող ռազմական թիրախը ենթարկվել է Լիբանանի իսլամական դիմադրության հրթիռային հարձակմանը։
Տագնապի զանգեր են հնչել նաև Շլումի, Բիթսեթ, Լեհման, Էդմիթ, Մանոտ, Մեցուբա, Իլոն, Գորին և Արաբ ալ-Արամշեհ քաղաքներում։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի սահմանին բախումների հետևանքով մեկ զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Հարձակումներն իրականացվում են ի պատասխան Գազայի ժողովրդի ցեղասպանության շարունակության և Լիբանանի ժողովրդի սպանության։