Հոկտեմբեր 07, 2024 09:49 Asia/Tehran
  • Պենտագոն. ԱՄՆ-ն աջակցում է  Իսրայելի անվտանգությանը

Գազայի  պատերազմի  տարելիցի կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Վաշինգտոնի անսասան աջակցությունը Թել Ավիվին։

Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ 
«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրում է, որ Գալանտի հետ հեռախոսազրույցում, Լլոյդ Օսթինն  ընդգծել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Իսրայելի անվտանգությանը։
Նշելով, որ Վաշինգտոնն ընդգծում է Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունն Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ն ունի «զգալի կարողություն»՝ իր քաղաքացիներին պաշտպանելու,  ավելի շատ օգնություն ցուցաբերելու և լարվածությունը զսպելու համար։
Թերթը գրում է, որ Գալանթն ու Օսթինը կրկնել են իրենց հակաիրանական հայտարարությունները և խոստացել դիմակայել Իրանին և տարածաշրջանի Դիմադրության խմբերին:
Գազայի պատերազմից և մոտ 42 հազար պաղեստինցիների նահատակությունից մեկ տարի անց ԱՄՆ պաշտոնյաները միայն հայտարարություններ են հնչեցնում Գազայում հրադադարի հաստատման մասին, սակայն գործնականում   աջակցում են Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին։