Հոկտեմբեր 07, 2024 11:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գրանցվել է հակասիոնիստական գործողությունների 200 տոկոս աճ 

ԱՄՆ-ում ու արևմտյան այլ երկրներում պաղեստինցիների նկատմամբ աջակցության աճին զուգահեռ, սիոնիստները խոստովանեւմ են, որ 2023թ հոկտեմբերի 7-ից հետո ԱՄՆ-ում հակաիսրայելական տրամադրությունների աճ է գրանցվել, իսկ վերջին մեկ տարում հակաիսրայելական գործողություններիր թիվն աճել է 200%-ով։

Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը՝ սիոնիստական  «Մաարիվ» թերթը գրում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է  հակաիսրայելական գործողությունների ավելի քան 10 հազար դեպք։
Վերլուծելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 24-ը գրանցված դեպքերը, պարզվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանք աճել են  200 տոկոսով։ 
Ըստ այդ տվյալների՝ նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է հակասիոնիստական թեմայով բանավոր կամ գրավոր հայտարարությունների 8 հազար 15 դեպք։ Ավելի քան 1840 դեպք ուղղված է եղել ռեժիմի շահերի դեմ։ Արձանագրվել է նաև կոնֆլիկտի ավելի քան 150 դեպք։ Կտրուկ աճել է նաև ԲՈՒՀ-երում հակասիոնիստական շարժման ալիքը և գրանցված 200 միջադեպերի հետ միասին գրանցվել է նման դեպքերի  500% աճ։
Սիոնիստների կողմից ԱՄՆ-ում հակաիսրայելական տրամադրությունների և գործողությունների աննախադեպ աճի մասին խոսելը վկայում է այն մասին, որ վերջին տասնամյակում Իսրայելի նկատմամբ ամերիկացիների, հատկապես երիտասարդների  վերաբերմունքն էականորեն փոխվել է։ 
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների սկզբից ի վեր՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության, ամերիկյան տարբեր քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր և արշավներ ընդդեմ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման։ Ցուցարարները նաև դատապարտել են Իսրայելի նկատմամբ Բայդենի կառավարության վարած քաղաքականությունը։
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը, պաղեստինցիների ցեղասպանությունը և  պատերազմի ընթացքում ռեժիմի  աննախադեպ հանցագործությունների շարունակությունը  բողոքի մեծ ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում։ Տարբեր քաղաքներում և նահանգներում կազմակերպվել են բողոքի ցույցեր։ Իսկ ԲՈՒՀ-երի ուսանողների հակասիոնսիտական շարժումն ամենամեծն էր 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած հակառասիստական ցույցերից հետո։
Ցուցարարները դատապարտում էին պատերազմն ու ցեղասպանությունը, սովը որպես զենք կիրառելը և պահանջում անհապաղ զինադադար հաստատել ու ավելացնել հումանիտար աջակցության ծավալը։ Այս ցույցերը, որոնց առաջին անգամ ուսանողներից բացի մասնակցում էին նաև դասախոներ, արժանացավ կառավարության բացասական արձագանքին։ ԱՄՆ-ում կայացած հակասիոնիստական ուսանողական բողոքի ցույցերը կարելի է համարել նոր երևույթ այս երկրի քաղաքական և սոցիալական համակարգում։ Բողոքի ակցիաները հետագայում տարածվեցին նաև եվրոպական երկրներում։ 
Պաղեստինամետ, այդ թվում՝ հրեա ուսանողները, որոնք դեմ են Գազայում Իսրայելի գործողություններին, ասում են, որ իրենց անարդարացիորեն հակասեմական են պիտակավորում Իսրայելի նկատմամբ  քննադատության և մարդու իրավունքներին աջակցելու պատճառով:
Իշխանությունները շատ կոշտ են վարվում  նրանց հետ, ովքեր պնդում են, թե դեմ են Իսրայելին և սատարում են պաղեստինցիներին։ Եվ կարելի է ասել, որ ցուցարարները զոհաբերում են իրենց ապագան՝ հանուն իրենց գաղափարների։ Այս շարժման և բողոքի ակցիաների ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինամետ ուսանողներին անվանեց «հակասեմիստ», իսկ ցույցերը՝ «սարսափելի»։ Նա հայտարարեց, որ ցույցերը «պետք է դադարեն»։
ԱՄՆ-ն, որպես մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ խոսքի ազատության իրավունքի գլխավոր հավակնորդներից մեկը, բազմիցս կանխել է կարծիքի արտահայտումը և Իսրայելի դեմ ցույցերի ու բողոքի ցույցերի անցկացումը իր տարածքում։ Դա վկայում է  այն մասին, որ խոսքի ազատությունը ԱՄՆ կառավարության կողմից ընդունելի է  միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է Վաշինգտոնի  և նրա դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը: Հակառակ դեպքում անհատների կամ կառույցների համար իրենց կարծիքն արտահայտելու կամ իշխող քաղաքականության դեմ բողոքելու հնարավորություն չկա։

Չնայած Պաղեստինի, Գազայի պատերազմի և այժմ նաև Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումների մասին լուրերում ամերիկյան ԶԼՄ-ները դրսևորում են կողմնակալություն և դրանք լուսաբանում հօգուտ Իսրայելի, ինչպես նաև ռեժիմին Սպիտակ տան և ԱՄՆ-ի լիակատար և համապարփակ աջակցությանն, ամերիկյան հասարակության, հատկապես երիտասարդների շրջանում տիրող տրամադրությունները վկայում են այն մասին, որ նրանք դատապարտում են ռեժիմի հանցագործույունները։ Եվ այդ փաստն այսօր ընդունում են նաև սիոնիստները։

Պիտակ