Հոկտեմբեր 06, 2024 17:38 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարն այցելելով Լիբանան, մարտահրավեր նետեց Իսրայելին՝

Տարածաշրջանային հարցերով փորձագետը Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Լիբանան համարեց մարտահրավեր իրանական ինքնաթիռների թռիչքներն արգելելու Իսրայելի հայտարարությանը:

Տարածաշրջանում լարվածության սրման և Իսրայելի ու Լիբանանի միջև փոխհրաձգության ֆոնին, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը (4 հոկտեմբերի) այդ պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով, մեկնեց Բեյրութ։

Ըստ Pars Today-ի՝ այս ուղեւորությունը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ Իրանը երեքշաբթի գիշեր լայնածավալ հրթիռային գործողություն է իրականացրել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ՝ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ոտնձգություններին, եւ տարածաշրջանը գտնվում է զգայուն իրավիճակում։

Արաղչիի ուրբաթ օրը Լիբանան կատարած այցի և երկրի պաշտոնյաների հետ հանդիպման վերաբերյալ տարածաշրջանային հարցերով փորձագետ Ամին Ղամուրիեն ասաց.- Այս ուղևորությունը նման չէ նախկինում իրանցի որևէ նախարարի Լիբանան կատարած այցին, քանի որ Իրանի արտաքին գործերի նախարարը սովորաբար Լիբանան էր գալիս Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին հանդիպելու, սակայն այժմ Սեյեդ Հասան Նասրոլլահը նահատակվել է, իսկ Արաղչին այլ հարցերով է մեկնել Լիբանան։

Ալ Ջազիրա ցանցի այս փորձագետն ընդգծել է.- Արաղչիի Լիբանան կատարած ուղևորությունը մարտահրավեր է Իսրայելի կողմից իրանական ինքնաթիռների թռիչքներն արգելելու հայտարարությանը: Արաղչին իրանական ինքնաթիռով մեկնել է Լիբանան՝ ասելու, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Լիբանանին և Լիբանանի հետ է։

Նշելով, որ Իրանի արտաքին գործերի նախարարը նաև օգնություն է բերել Լիբանանի ժողովրդին, որոնք դժվարությունների մեջ են հայտնվել Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումների պատճառով, Ղամուրիեն ասել է.-Կարծես թե այս ուղեւորության հիմնական նպատակը հրադադարի հաստատման ինտենսիվ ջանքերն էին։ Եգիպտոսն ու Քաթարը Իրանի և Թուրքիայի համագործակցությամբ ինտենսիվ ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման ուղղությամբ, բնականաբար, շփումներ են ընթանում նաև այլ երկրների հետ։

Ալ Ջազիրայի այս փորձագետը հայտարարել է. «Մի հարցազրույցում Լիբանանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը նահատակությունից արաջ, համաձայնել էր ժամանակավոր զինադադարի հաստատման հետ, որը ճանապարհ կհարթեր ընդհանուր զինադադարի համար, և այդ մտահոգությունը դեռ շարունակվում է։

Ղամուրիեն ասաց, որ Եգիպտոսն ու Քաթարը մասնակցում են այդ ջանքերին, և կարծում եմ, որ Իրանի արտգործնախարարի այցը նույնպես կապված է այս խնդրի հետ, և այս բացերը նվազեցնելու համար արագ ջանքեր են իրականացվում։