Հոկտեմբեր 06, 2024 17:25 Asia/Tehran
  • Իրանցի ռեժիսորն ու խմբագիրը Չիկագոյի փառատոնի մրցանակներին են արժանացել Իրանի մեծ բանաստեղծ Մոլավիի մասին ֆիլմով

Իրանցի երիտասարդներն արժանացել են Չիկագոյի միջազգային փառատոնի լավագույն ռեժիսորի և լավագույն խմբագրի մրցանակին։

«Սուրաթգար» ֆիլմի իրանցի ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ռամին Հոսեյնփուրն արժանացել է Crown Point միջազգային կինոփառատոնի (CPIFF) կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր մրցանակին։ Էհսան Վասեղին այս ֆիլմի համար արժանացել է մրցանակի լավագույն մոնտաժ անվանակարգում։

Ըստ Parstoday-ի, իր 45-րդ տարին լրացած այս փառատոնը իր ամենամյա ցուցադրության ժամանակ, որը կանցկացվի երեք ամսից, տարվա հաղթողին կտրամադրի դրամական պարգև և մրցանակ (Zafar), իսկ հաղթող ֆիլմերը մեկ շաբաթ ժամկետով կցուցադրվեն Չիկագո քաղաքի կինոթատրոններում։

Իրանական կարճամետրաժ վավերագրական «Սուրաթգար» ֆիլմը ստեղծվել է իրանցի նշանավոր բանաստեղծ Մոլանայի (1207-1273 թթ.) և իրանցի հայտնի միստիկ Շամս Թաբրիզիի (1185-1247թթ.) կենսագրության և իրական պատմության հիմամբ։