Հոկտեմբեր 07, 2024 09:35 Asia/Tehran
  • Թել Ավիվում միացել են արտակարգ իրավիճակների ազդանշանները 

Սիոնիստական ռեժիմի  հանցագործություններին Դիմադրության ուժերի հրթիռային պատասխանից հետո, Թել Ավիվում և օկուպացված տարածքների հյուսիսում միացել են անվտանգության ազդանշանները։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Պալմախիմ» ավիաբազայի օդային տարածք Եմենի մահապարտ ԱԹՍ-ների մուտք գործելուց հետո, միացել են վտանգի ազդանշանները։ 
Դիմադրության ճակատի անընդհատ ավելացող հարձակումների պատճառով օկուպացված տարածքներում տիրում է անապահովության մթնոլորտ։ 
Իսկ  օկուպացված Պաղեստինի Գալիլեա շրջանում գտնվող ռազմական թիրախը ենթարկվել է  Լիբանանի իսլամական դիմադրության հրթիռային հարձակմանը։ 
Տագնապի զանգեր են հնչել նաև Շլումի, Բիթսեթ, Լեհման, Էդմիթ, Մանոտ, Մեցուբա, Իլոն, Գորին և Արաբ ալ-Արամշեհ քաղաքներում։
Իսրայելական բանակը  հայտարարել է, որ Լիբանանի սահմանին բախումների հետևանքով մեկ զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Հարձակումներն իրականացվում են ի պատասխան Գազայի ժողովրդի ցեղասպանության շարունակության և Լիբանանի ժողովրդի սպանության։