Հոկտեմբեր 05, 2024 17:51 Asia/Tehran
  • Արաղչին կարևորել է  Սիրիային ու Դիմադրությանը Իրանի համակողմանի աջակցութունը

Շաբաթ օրը Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է  Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Սիրիային ու Դիմադրությանը  ցուցաբերվող համակողմանի աջակցության շարունակման անհրաժեշտությունը՝  Սիոնիստական ​​ռեժիմի բռնազավթմանն ու պատերազմին դիմակայելու համար։

Սեյյեդ Աբբաս Արաղչին Բաշար Ասադին է փոխանցել Գերագույն առաջնորդի և Իրանի նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Իսրայելի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության համակողմանի աջակցությունը Սիրիային և  Դիմադրությանը , ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը և  տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության պաշտպանությանը:

Բարձր գնահատելով Իրանի կառավարության և ժողովրդի աջակցությունը՝ Սիրիայի նախագահը ընդգծել է տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի հանցավոր արկածախնդրությանը վերջ տալու միջազգային համակողմանի ջանքերի կարևորությունը:

Անդրադառնալով Իրանի առաջնորդի ուրբաթօրյա աղոթքի քարոզների հետ միաժամանակ և օկուպանտ ու ագրեսոր ռեժիմի ռազմական թիրախների դեմ Իրանի Զինված ուժերի օրինական ու խիազխ հրթիռային գործողություններից ընդամենը մի քանի օր անց,Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տարածաշրջան կատարած այցին, Բաշար Ասադն ասել է,- Այս այցը իմաստալից  քայլ է , և  Իրանի Իսլամական Հանրապետության հզորության ու դիմակայության  ուղերձն է պարունակում  Սիոնիստական ​​ռեժիմի անօրինական սպառնալիքների և հանցավոր գործունեության դիմաց,   և արժանի է բարձր գնահատանքի։