Հոկտեմբեր 05, 2024 16:22 Asia/Tehran
  • Մինչ այժմ քանի՞ լիբանանցի է սպանել Իսրայելը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է այս երկրի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներում ավելի քան երկու հազար լիբանանցու նահատակության մասին։

Իսրայելական բանակն այս տարվա սեպտեմբերի 23-ից սկսել է Լիբանանի վրա հարձակումների նոր փուլը, որը դեռ շարունակվում է։ Ըստ ParsToday-ի, Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Լիբանանի վրա սիոնիստների զանգվածային հարձակման մեկնարկից հետո զոհվել է 2 հազար 23 խաղաղ բնակիչ, որոնցից 127-ը երեխաներ են, 261-ը՝ կանայք։ Այս ընթացքում վիրավորվել է նաեւ 9526 մարդ։

Այժմ Լիբանանում ավելի քան մեկ միլիոն 200 հազար խաղաղ բնակիչներ տեղահանվել են սիոնիստական ռեժիմի​​ լայնածավալ հարձակումների պատճառով, որոնք կարիք ունեն ապաստարանի և տարրական հարմարությունների, այդ թվում խմելու ջրի, սննդի, հագուստի և առողջապահական ծառայությունների:

Վերջին հանցագործության ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները շաբաթ օրը վաղ առավոտյան ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող «Նահատակ Սալահ Ղանդուրի» անվան հիվանդանոցը, որի հետևանքով վիրավորվել են ինը բուժաշխատողներ, որոնցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդին Սիոնիստական ​​ռեժիմի դեմ՝ Լիբանանի վրա հարձակվելու և ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու համար։  Այս հայցադիմումի մեջ ասվում է, որ Իսրայելը ռազմական ուժեր, տանկեր և զրահատեխնիկա է տեղակայում Լիբանանի հարավային սահմանի երկայնքով և թիրախավորում է քաղաքացիական անձանց, փրկարարներին  և լրագրողներին։