Հոկտեմբեր 05, 2024 17:28 Asia/Tehran
  • Իրանից Բրազիլիա արտահանման ծավալն աճել է 2․5 անգամ

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունից  Բրազիլիա արտահանման ծավալն աճել է 2,5 անգամ։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի հարցրեով գլխավոր տնօրեն Ահմեդ Ֆիրուզին ընդգծելով դեպի ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներ Իրանի արտահանման զարգացման դյուրացումը, ասել է. -Իրանից Բրազիլիա արտահանման ծավալն այս տարվա առաջին հինգ ամիսներին աճել է 2,5 անգամ՝ հասնելով 163 մլն. դոլարի։

Ըստ Pars Today-ի, «Ահմեդ Ֆիրուզին» դեպի ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալների մասին ասել է.- Իրանից Բրազիլիա արտահանման ծավալն անցած տարվա 12 ամսում կազմել է 63 մլն դոլար, իսկ այս տարի մենք աճի ականատես ենք։

Ֆիրուզին այնուհետև նշելով, որ ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության կարևորագույն առավելությունը պատժամիջոցներին դիմակայելն է, ասաց.-ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության մյուս առավելություններից են տնտեսական և ֆինանսական համագործակցության ամրապնդումը, զարգացման նոր բանկին հասանելիությունը, անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ առևտրային համաձայնագրերի կնքումը և ներդրումային հնարավորությունների օգտագործումը: