Հոկտեմբեր 07, 2024 17:58 Asia/Tehran
  • Եվրամիության ղեկավարներն ինչո՞ւ են ձգտում վառել պատերազմի բոցը

Կատարյան հայտնի լրատվամիջոց «Ալ-Ջազիրա»-ն իր վերջին վերլուծական գրառման մեջ Եվրամիության առաջնորդների՝ պատերազմելու ցանկության կարեւոր պատճառներից է համարել Կանաչ մայրցամաքում ճգնաժամի առկայությունը։ Ըստ Parstoday-ի՝ այս լրատվամիջոցը գրում է. «Եվրամիությունը ճգնաժամի մեջ է, և այս միության առաջնորդները ցանկանում են այն լուծել պատերազմի միջոցով»։

Այս վերլուծության մեկ այլ հատվածում նշված է. «Եվրոպացի առաջնորդները նաև քարոզում են իրենց տարածաշրջանի համար պատերազմական տնտեսության և ռազմականացման զարգացման կարգախոս, քանի որ եվրոպացիները եկել են այն համոզման, որ ռազմական ուժի ավելացումը կարող է ուժեղացնել Եվրոպայի թույլ տնտեսությունը»:

Եվրամիության առաջնորդների ռազմատենչ մոտեցումը քննադատելիս այս վերլուծությունը նման մոտեցումը խոչընդոտ է համարում մայրցամաքի համար կենտրոնանալ Եվրամիության բազմաթիվ ճգնաժամերի վրա։

Հեղինակը կարծում է, որ պատերազմի կրակի բորբոքման նախապատրաստման և զենքի տրամադրման հետ կապված բոլոր քննարկումները արդյունավետորեն շեղում են եվրոպական հասարակությունների հանրային միտքը այս ճգնաժամերի արմատներից և հիմնական պատճառներից։