Հոկտեմբեր 07, 2024 16:29 Asia/Tehran
  • «Ազնիվ խոստում 2» գործողության ուղերձները Մոսկվայում՝ Իրանի դեսպանի տեսանկյունից

Ռուսաստանում Իրանի դեսպանը նահատակ Սեյեդ Հասան Նասրոլլահի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ «Ազնիվ խոստում 2» գործողության ուղերձն այն էր, որ Իսլամական Հանրապետությունը կարող է և թիրախավորել Իսրայելի ցանկացած հատվածը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, դիմադրության նահատակների՝ գեներալ Աբբաս Նիլ Ֆորուշանի, Սեյեդ Հասան Նասրոլլահի և նրա ընկերների ոգեկոչման արարողությունը կայացել է Մոսկվայի Ֆաթեմեհ Զահրա հոսեյնիեյում, Ռուսաստանում Իրանի դեսպանի կողմից «Ազնիվ Խոստում 2» գործողության ուղերձների մեկնաբանությամբ»: 

Քազեմ Ջալալին այս արարողության ժամանակ իր ելույթում, անդրադառնալով նահատակ Սեյեդ Հասան Նասրոլլահի առանձնահատկություններին, ասաց. «Մենք աշխարհում մարդկային հզոր ռեսուրսներ ունենք, և այսպիսի ոգով ու աշխարհասփյուռ մարդկանց աջակցությամբ մենք չենք պարտվի թշնամու հոգեբանական պատերազմում»:

Ռուսաստանում Իրանի դեսպանը հավելեց. «Ազնիվ Խոստում 2» գործողությունը ևս մեկ ուղերձ ուներ, և դա այն է, որ ԻԻՀ չի ձգտում սպանել խաղաղ բնակիչներին և բարդացնել իրավիճակը»: