Հոկտեմբեր 07, 2024 16:40 Asia/Tehran
  • Պակիստանի վարչապետ. Հետևելով «Ջինահի» գաղափարներին, մենք երբեք չենք ճանաչի Իսրայելը

Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ այս երկրի կառավարությունը, հետևելով Պակիստանի հանգուցյալ հիմնադիր Մուհամմադ Ալի Ջինահի գաղափարներին, երբեք չի ճանաչի Իսրայելը, քանի որ այս ռեժիմի հիմքը դրված է սպանության, բռնության, ճնշման ու բռնազավթման վրա։

Ըստ Pars Today-ի, Մոհամմադ Շահբազ Շարիֆը հավելել է. -Իսրայելի ահաբեկչական պահվածքը սկսվել է ոչ թե անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, այլ այս ռեժիմի ահաբեկչական գործողությունները Պաղեստինի ժողովրդին պարտադրվել են ավելի քան 7 տասնամյակ, և միայն վերջին մեկ տարում, Գազայի հատվածում նահատակվել է ավելի քան 41 հազար կին, տղամարդ և երեխա։

Նշելով, որ Իսլամաբադը շարունակում է դատապարտել համաշխարհային տերությունների լռությունը Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ, նա ասել է. -Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը դադարեցնել Իսրայելի ագրեսիան պաղեստինցիների և տարածաշրջանի դեմ, հակառակ դեպքում աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը լրջորեն կվտանգվի։

Շահբազ Շարիֆը հավելել է. -Պակիստանը պնդում է Պաղեստինի ազատ և անկախ պետության ստեղծման իր պահանջը, որի մայրաքաղաքը կլինի սրբազան Ղոդսը և կաջակցի պաղեստինյան ժողովրդի այս պահանջին մինչև վերջին շունչը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում նոր զանգվածային սպանություն է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով նահատակվել է ավելի քան 41 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 96 հազարը։

Իսրայելական ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից Պաղեստինի երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։

Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ հողը յուրացնելու համար:

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարման և հրեաների՝ իրենց բնօրրան երկրներ վերադարձի լուրջ կողմնակից են։