Հոկտեմբեր 08, 2024 16:17 Asia/Tehran
  • «Ալ-Աքսա փոթորիկը» աշխարհաքաղաքական երկրաշարժ՝ պատմության ընթացքը փոխելու համար. Պաղեստինցիների զոհաբերությունն աշխարհի համար

Իր վերջին վերլուծական գրառման մեջ Քրեդել էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է, «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության ձևավորմանը և այն մեկնաբանել է որպես աշխարհաքաղաքական երկրաշարժ:

Parstoday-ի փոխանցմամբ՝  այս վերլուծության մեջ  չի անտեսվել Իսրայելի ռազմատենչությունը, և այն հիշատակվել է որպես համատարած պատերազմ սահմաններից դուրս, որի հետևանքները ազդելու են երկրագնդի բոլոր բնակիչների վրա։

Այս վերլուծական հոդվածի հեղինակ Ղասան Ջավադը կարծում է, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը պետք է վերլուծել ոչ թե առանձին, այլ որպես երևույթ՝ կապված աշխարհի այլ քաղաքական իրադարձությունների հետ, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը,որը վերջին տարիների աշխարհաքաղաքական փոփոխությունների և համաշխարհային տերությունների նոր դասավորվածության և Արևմտյան Ասիայում լարվածության աճի հետևանք է։

Անդրադառնալով Գազայում և Լիբանանում Իսրայելի ռազմատենչ գործողություններին՝ հեղինակը դա համարում է դարի գործարքի շրջանակներում տարածաշրջանի համար նախատեսված ամերիկյան ընդգրկուն նախագծի մի մասը։ Գործարք, որի նպատակն է արմատապես վերափոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգն այնպես, որ երաշխավորի Արևմուտքի ռեսուրսների, նավահանգիստների և առևտրային ուղիների վերահսկումը և միևնույն ժամանակ ժողովուրդներին ենթարկելով իրեն, Արևմուտքն իր գերիշխանությունը նրանց վրա շարունակի:

Այս երկու իրադարձություններն ի մի բերելով՝ նա երկուսի հստակ պատկերն է ներկայացնում՝ մի կողմում Իսրայելի չարագործություններն են, մյուսում՝ «Ալ-Աքսա փոթորիկը»։

Հեղինակն այնուհետև մատնանշում է Արևմուտքի այս մեծ նպատակը, այն է՝ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսական աշխարհագրության վրա և իշխել մոլորակի վրա ապրող մարդկանց։ Հեղինակի խոսքով՝ Արևմուտքի տեսանկյունից, երկրի վրա մարդիկ են, ովքեր պետք է վճարեն դրա գինը՝ լինեն նրանք Ուկրաինայում, Գազայում կամ այլուր:

Նրա տեսանկյունից «Ալ-Աքսա փոթորիկը», որը Պաղեստինի ժողովրդի ջանադրությունն է, նույնպես պատմության ընթացքը փոխելու համար է եւ գտնվում է արեւմտյան աշխարհակարգի հակառակ ուղղությամբ։