Հոկտեմբեր 08, 2024 18:04 Asia/Tehran
  • Իրանի տնտեսական վերջին նորությունները՝ Դեղամիջոցների արտահանման աճից մինչև ցորենի և նավթավերամշակման գործարանի մասերի արտադրության ինքնաբավություն

Վերջին վիճակագրությունը վկայում է այս տարի Իրանի արտահանման աճի և ներմուծման նվազման մասին։ Parstoday-ի այս լրատվական փաթեթում կարդում/լսում եք Իրանի տնտեսական վերջին նորությունների ընտրանին․

 

Իրանի արտահանման աճը կազմել է 6,5 տոկոս

Իրանի մաքսային ծառայության  վիճակագրության համաձայն՝ այս տարի վերջին վեց ամսում Իրանի ոչ նավթային ապրանքների ընդհանուր արտահանումը կազմել է 70 մլն 342 հազար տոննա՝ 25,7 մլրդ դոլար արժեքով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,4 տոկոսով՝ դոլարային արժեքի առումով: Իրանից արտահանման ամենամեծ ծավալները եղել է դեպի Չինաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Աֆղանստան։

 

Ցորենի ներմուծումը Իրան զրոյական է դարձել

Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության հայտարարության համաձայն, վերջին երկրագործական տարում ֆերմերների կարիքները գերազանցող, ավելցուկային ցորենի գնման ծրագրի հաջող իրականացմամբ զրոյացվել է ցորենի ներմուծումը։ Սա այն դեպքում, երբ մինչև երեք տարի առաջ ցորենի ներկրումը կազմում էր մոտ 7 մլն տոննա։ Վիճակագրության համաձայն՝ Իրանում ցորենի արտադրությունը 2021 թվականին 9 միլիոն տոննայից հասել է 15 միլիոն տոննայի անցյալ տարում։

 

 

Ծանր մեխանիզացիայի մասերի կեսն արտադրվում է Իրանում

Իրանի մասնավոր հատվածի 20 ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում հանքարդյունաբերության և ճանապարհաշինության մեխանիզացիայի արտադրության ոլորտում, կարողացել են տեղայնացնել այս ոլորտում մեխանիզացիայի, այդ թվում էքսկավատորների, բեռնիչների,  գրեյդերների,  տարբեր տեսակի ինքնաթափ մեքենաների մասերի կեսի արտադրությունը։ Ներկայումս Իրանում արտադրվում է ծանր տեխնիկայի մասերի 45-ից 50 տոկոսը։

 

Կրճատվել է բրնձի ներմուծումը Հնդկաստանից Իրան

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի հետ այս երկրի ապրանքաշրջանառության արժեքը այս տարի հասել է 1 միլիարդ 304 միլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով։

 

Իրանի դեղամիջոցների արտահանումը աճել է 20 տոկոսով

Իրանի մաքսային ծառայության հաշվետվության համաձայն՝ այս տարվա վերջին վեց ամիսներին Իրանից արտահանվել է 104 մլն 600 հազար դոլար արժողությամբ 49,400 տոննա դեղամիջոց, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (արժեքային առումով) աճել է 19,7 տոկոսով։

 

Նավթամշակման գործարանին անհրաժեշտ մասերի 95%-ը տեղայնացվել է

Իրանի «Հարավային Պարս» համալիրի բոլոր նավթավերամշակման գործարաններին անհրաժեշտ ռազմավարական մասերի և սարքավորումների ավելի քան 95 տոկոսը տեղայնացվել է։ Ակնկալվում է, որ այդ թիվը շուտով կհասնի 100%-ի իրանական արտադրական  ընկերությունների համագործակցությամբ։