Հոկտեմբեր 09, 2024 16:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Եմենի «Անսարալլահի» դիրքը Դիմադրության առանցքում

Եմենի «Անսարալլահը», որը 2015 թվականից 8 տարի շարունակ ասիմետրիկ պատերազմի մեջ էր Սաուդյան Արաբիայի հետ, Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմի ընթացքում դարձավ պատերազմի կարևոր դերակատարներից մեկը և իրականացրեց կարևոր ու նպատակային ռազմական գործողություններ՝ ի աջակցություն Գազայի հատվածի։

Եվ հիմա «Անսարալլահը» հայտարարել է Լիբանանը պաշտպանելու պատրաստակամության մասին։

Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը, այն ժամանակ Հարավային ու Հյուսիասյին մասերի բաժանված Եմենի հետ Իրանի հարաբերություններն ազդված էին Արևմտայն  Ասիայի իրադարձություններից։ Հյուսիսային Եմենն այդ ժամանակ գտնվում էր արևմտյան բլոկում և Թեհրանի հետ հարաբերությունները տեղավորվում էին այդ շրջանակի մեջ։ 

Մյուս կողմից Մոհամմադ Ռեզա Փահլավին երկու հազար զինվոր ուղարկեց Հյուսիսային Եմենի բանակը վարժեցնելու համար, քանի որ Հարավային Եմենի կոմունիստական կառավարութունը ենթարկվում էր ԽՍՀՄ-ին, և շահը, վախենալով Կոմունիստական կուսակցությունից, փորձում էր ուժեղացնել Հյուսիսային Եմենը։ 

1990թ․ երկու Եմենները միավորցեցին։ Քուվեյթում ԻԻՀ նախկին դեսպան Մոհամմադ Իրանին այդ կապակցությամբ ասում է․ «Հեղափոխությունից մոտ 5 տարի անց հութիների շարժման  ներկայացուցիչները, (պարոն Բադրեդդին Հութին և նրա որդի Հոսեյնը) առաջին անգամ եկան Իրան։

Նրանց տեսակետը լիովին մշակութային էր, ոչ թե քաղաքական, անվտանգության կամ կառավարական ու կուսակցական գործերի հետ կապված։ 

Հոսեյն Բադր ալ-Դինը  պատգամավոր էր, իսկ նրա հայրը՝ Բադր ալ-Դինը, ծերունի էր, ում նկադմամբ  զայեդիներն ու հութիներն առանձնահատուկ հարգանք էին տածում։ Նրանք մի քանի ամիս մնացին Իրանում և ծանոթացան իմամի գաղափարներին ու մտերմիկ հարաբերություններ հաստատեցին նրա հետ։ Ավելի ուշ նրանք վերադարձան Եմեն և ստեղծեցինբ «Ալ Հաղ» կուսակցությունը»։ 

Ընդհանուր առմամբ, Եմենի Զայեդի շիական շարժումը, որի հիմնական դրսևորումն «Անսարալլահն»  էր,  ուղղակիորեն ազդվել է Իրանի իսլամական հեղափոխությունից, դրա հայեցակարգերից ու մեթոդներից:
Հիմնվելով իսլամական հեղափոխության գաղափարների վրա «Անսարալլահին» հաջողվել  է հարմարեցնել իր կառուցվածքն ու բովանդակությունը Եմենի հասարակության պահանջներին։ 

2011 և 2014թ Եմենի հեղափոխություններից հետո, Իրանի հետ այդ երկրի հարաբերությունները փոխվեցին։

Այսօր Եմենը հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնք աջակցում են իր  անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և դիմակայում է նրանց, որոնք տարածքային նկրտումներ ունեն կամ ցանկանում են ազդեցություն ունենալ այդ երկրում:
Իրանը պաշտպանել է բռնատիրական համակարգի դեմ Եմենի 2011 և 2014թթ․ հեղափոխությունները, դատապարտել 2015 թվականին Սաուդյան Արաբիայի պատերազմը Եմենի դեմ և տարբեր ձևերով աջակցել է եմենցիներին:

Եմենում Իրանի նախկին դեսպան Հասան Իրլուն, ով մահացավ կորոնավիրուսով վարակվելու  և  Թեհրան ուշ տեղափոխվելու պատճառով, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմի սկսվելուց հետո մեծ օգնություն է ցուցաբերել «Անսարալլահին» և նրա դաշնակիցներին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր հայտարարություններում և հանդիպումներում բազմիցս նշել է, որ Իրանն աջացում է Եմենի ժողովրդին։

Առաջնորդն իր ուղերձներից մեկում ասել է․ «Գերիշխող համակարգն օգնում է Եմենը ռմբակոծող երկրին։ ԱՄՆ-ն ուղղակիրոեն աջակցում է Եմենի ռմբակոծությանը։ Իսկ ո՞ր հատվածներն են ենթարկվում ռմբակոծության։

Մարտադաշտերը՞։ Ոչ։ Ռմբակոծվում են հիվանդանոցները, շուկաները, դպրոցները, հանրային վայրերը։ ԱՄՆ-ն աջակցում է այդ ռմբակոծություններին։ Իսկ Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ»։ 

Հարկ է նշել, որ Իրանը առաջին և միակ երկիրն է, որը ճանաչել է Եմենի հեղափոխությունը և ընդունել այդ երկրի դեսպանին։ Եմենի հեղափոխության և «Անսարալլայի» պայքարի հիմքում աշխարհազորն է, և այն ունի գաղափարական ոկղմ։

Իհարկե, երբ «Անսարալլայի» պայքարը կազմակերպված չէր, խմբավորման ջանքերն ուղղված էին  զինված պայքարը համակարգված դարձնելուն։ 

Այսօր Եմենի «Անսարալլահն» Արևմտյան Ասիայի Դիմադրության առանցքի 5 հիմնական օղակներից մեկն է։ Իսկ այդ 5 օղակներն են Լիբանանի «Հեզբոլլահը», Իրաքի «Իսլամական դիմադրությունը», ՀԱՄԱՍ-ը, Պաղեստինի «Իսլամական ջիհադը» և Եմենի «Անսարալլահը»։ 

Հետևաբար «Անսարալլահի» դիրքը որպես Դիմադրության ճակատի հենասյուներից մեկը, կարևոր է տարբեր հարթություններում, ինչը պայմանավորված է խմբավորման տարբեր  գործառույթով։

Այդ գործառույթը դրսևորվեց հատկապես այն ժամանակ, երբ  Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանության և միջազգային հանրության անգործության ֆոնին, եմենցիները սկսեցին թիրախպավորել այն նավերը, որոնք լողում էին դեպի օկուպացված տարածքներ։

Եմենցիների կողմից իրականացված կարևոր գործողություններից էր հրթիռային հարձակումը Թել Ավիվի վրա։ Օկուպացված տարածքներ հասնելու համար եմենական հրթիռը հատել է Սաուդյան Արաբիայի ու Հորդանանի երկինքները և անցել ավելի քան 2000 կիլոմետր։

Իսկ Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումներից հետո եմենցիները  հայտարարեցին Լիբանանին աջակցելու պատրաստակամության մասին։  Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Աբդուլ Ազիզ Բին Հաբթուրն ասել է. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լիբանանի ժողովրդին և « Հեզբոլլահի» գլխավորած դիմադրությանը։

Լիբանանի վրա Իսրայելի կիբերհարձակման նպատակն էր ապակայունացնել իրավիճակը և տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ»։ 

Նա հավելել է․ «Դիմադրության առանցքի առաջնորդներն ունեն համատեղ օպերատիվ սենյակ և  եմենցիների, իրաքցիների, լիբանանցիների, սիրիացիների և իրանցիների միջև կա համակարգում՝ սիոնիստների նախագիծը տապալելու համար:

Մենք շարունակելու ենք ռազմական գործողությունները Սիոնիստական ռեժիմի դեմ՝ ի աջակցություն Լիբանանի»։ 

Եմենցիների գործողություններում կարևորն այն է, որ այս երկրի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումները չեն դադարեցրել Եմենի Դիմադրության աջակցությունը Գազային և Լիբանանին։

Բացի այդ,  եմենցիները մեծ վնաս են հասցրել այդ երկրներին, հարձակվելով աերիկյան ու բրիտանական նավերի վրա։ Ուստի Եմենը կարող է համարվել Դիմադրության առանցքի ամենատարբեր դերակատարը։