Հոկտեմբեր 10, 2024 15:32 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է,ձախ կողմում՝ Իսրայելի պատերազմի նախարար Յոավ Գալանտը
    Աջ կողմում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է,ձախ կողմում՝ Իսրայելի պատերազմի նախարար Յոավ Գալանտը

Pars Today-Արաբալեզու մի լրատվամիջոց հրապարակած հոդվածում անդրադարձել է Գազայում պաղեստինյան դիմադրության գաղտնիքին եւ Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարած նպատակներն իրագործելու ռեժիմի բանակի ձախողմանը։

 

Օկուպանտների դիմաց Գազայի ժողովրդի և Դիմադրության դիմակայությանն անդրադարձած Raialyoum թերթի հոդվածում ասված է․-Թվում է, թե իր ողջ ռազմական զինանոցով և անվտանգության ծառայություններով և բարձրագույն տեխնոլոգիայով, Իսրայելին մեկ տարում չի հաջողվել իրականացնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատի առած նպատակները, այն է՝ հաղթահարել պաղեստինյան դիմադրությունը։

Pars Today-ի հաղորդման համաձայն, Raialyoum-ն այս հոդվածում նշում է, որ Դիմադրությունը շարունակում է հզոր պայքարը և նույնիսկ Գազայից թիրախավորում է Թել Ավիվը:

Raialyoum-ն այնուհետև հղում անելով Արևմտյան Ասիայի հարցերով երկու վերլուծաբանների՝ Ամինա Մահֆարին և Նասեր Խազուրին, նշել է․-ՀԱՄԱՍ-ը շարունակում է մնալ ակտիվ ռազմական ուժ  Պաղեստինում և Գազայի հատվածում պատերազմում  է իսրայելական ուժերի դեմ:

Արաբալեզու այս լրատվամիջոցն անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունների մասին Washington Post-ի զեկույցին նշել է, որ պաղեստինցիների թունելներն ունեն 500 կիլոմետր երկարություն և ավելի մեծ են, քան Նյու Յորքի մետրոն, և հավասար է Թել Ավիվից հարավային Թուրքիա տարածությանը:

Իր հոդվածի վերջում Raialyoum-ը գրել է-Արդյո՞ք Նեթանյահուն պատերազմի ավարտի մասին կհայտարարի  նախքան իր պարտությունը խոստովանելը: Ո՞րն է Գազայի վերաբերյալ հետագա սցենարը.